-
11.06.2013|
00:50
...թե ՀՀԿ-ում, մասնավորապես խորհրդարանի միջանցքներում, մթնոլորտը և իրավիճակը շատ նման են այն օրերին, երբ ՀՀԿ-ականները չգիտեին` որքան ջերմ վերաբերվեն Սամվել Նիկոյանին, վերաբերվե՞ն, թե՞ ինչ անեն, որ Արգամիչին «չնեղացնեն», որովհետև խորհրդարանի միջանցքներում, ըստ նրանց, «կամերաներ» կան ու «սաղ ֆիքսում» են:
-
07.06.2013|
00:41
...թե Սուրեն Խաչատրյանի տան բակում կատարվածը ՀՀԿ-ն կրկին երկու բևեռի է բաժանել. հին, «քյարթու», օլիգարխիկ գվարդիան ամեն կերպ ցանկանում է վերջինիս փրկել, պահպանել մարզպետական գահին, որպես «ցար ի բոգ», որովհետև հասկանում է, որ եթե այս մեկին «տվեցին», ապա հերթը կամաց-կամաց իրենց կհասնի:
-
04.06.2013|
01:31
... թե Գորիսում տեղի ունեցած դեպքերը մեծ զայրույթ են առաջացրել ոչ միայն ժողովրդի, մարզի բնակիչների մեջ, այլև իշխանական իսթեբլիշմենթում. այնտեղ միանշանակ որոշել են, որ` էս արդեն վերջն էր, ու պետք է ամեն ինչ անեն, որ մեղավորները պատժվեն:
-
30.05.2013|
23:53
...թե ԲՀԿ գործարար պատգամավորները մեծ «գաղթի» ու ճշտումների մեջ են: Նրանք նոն-ստոպ հանդիպում են ՀՀԿ-ական իրենց գործընկերներին` հասկանալու, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, եթե ԲՀԿ «մուտիլովշչիկներին» իսկապես հաջողվի իրենց հախից գալ և ստիպել հրաժարվել ԲՀԿ-ից` կառավարության ծրագրին դեմ չքվեարկելու համար։
-
24.05.2013|
00:59
...թե ՀՀԿ ֆրակցիայի անդամ Մարգարիտ Եսայանի` կառավարության ծրագրին ուղղված այլ ուժերի խիստ քննադատական, կրակոտ ելույթի ժամանակ բավականին հետաքրքիր միջադեպ է գրանցվել դաշնակցական «շարքերում». Վահան Հովհաննիսյանը չի դիմացել, անհանգիստ ու դժգոհ շրջվել է, կողքին հանգի՜ստ նստած Աղվան Վարդանյանին ասել. «Էս ինչե՞ր ա, ասում, ա՛յ ախպեր»: «Ինչ անե՜մ, խնամիս ա»,- նույն հանդարտությամբ արձագանքել է Աղվան Վարդանյանը:
-
21.05.2013|
00:09
...թե Գագիկ Ծառուկյանի` «ԲՀԿ-ն ընդդիմություն չէ» արտահայտությունը հնչել է ընդամենը իշխանության գլխի տակ փափուկ բարձ դնելու, Ծառուկյանի բիզնես-պրոյեկտները չվնասելու մտայնությունից ելնելով: ՈՒրիշ ոչինչ: Այսպես են մտածում ոչ միայն ԲՀԿ-ում, այլև հենց իշխանությունում։
-
17.05.2013|
01:07
...թե Ծառուկյանի վերջին հայտարարությունը, դրան հաջորդող գործընթացները ահավոր սրել են ԲՀԿ-ում առանց այն էլ բանի չնման իրավիճակը, ուր նոր թափ են հավաքել «վհուկների որսը», բերիայորեն «գործ» տալու ակցիաները: Ասում են նաև, թե այս իրավիճակը լցրել է ԲՀԿ-ում շատերի` առանց այն էլ լցված համբերության բաժակը։
-
14.05.2013|
01:33
...թե առաջին անգամ մայիսյան եռատոնին Շուշի չի մեկնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անցած տարի չորս նախագահները` Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Սերժ Սարգսյան, այնտեղ են եղել և միասին դիմավորել եռատոնը:
-
07.05.2013|
00:37
...թե որքան էլ ԲՀԿ-ն մինչ ավագանու ընտրությունները բարձրաձայնում էր` իրավական պատասխանատվության կենթարկվեն այն մարդիկ, ովքեր խախտումներ կանեն, քանզի վստահ էին, որ տեղամասերում իրենք «մաքուրով» են աշխատելու, իսկ բուն փողի բաշխումն իրականացնելու են տնետուն ակցիայով, այնուհանդերձ, մտադրություն չունեն բողոքարկելու ընտրությունների արդյունքները։
-
03.05.2013|
00:39
...թե Տարոն Մարգարյանը շատ լավ գիտի` ովքեր են կանգնած իր մասին «մուտիլովկաներ» տարածողների թիկունքում, և վերջիններիս տարբեր ձևերով, այդ թվում` շատ ուղիղ, հասկացրել է, որ ինքը տեղյակ է, թե իրենք ինչով են զբաղված, ովքեր են քաղաքապետարանից արտահոսքերի տեսքով «ինֆորմացիա» «հղում» ընդդիմությանն ու ինչ նպատակ են հետապնդում:
© Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am